Պրես Ստենդ

 

Պատմություն

«Պրես Ստենդ» ընկերությունը հիմնադրվել է 2007թ. օգոստոսին:
2007թ. հոկտեմբերին ընկերությունը գնել է «Հայմամուլ» ընկերության առևտրային կետերը:
Ընկերությունն իր գործունեությունը սկսեց արհեստավարժ աշխատակիցներով համալրված անձնակազմի հավաքագրմամբ` դառնալով Հայաստանում տպագիր մամուլի տարածմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը:

Գործունեության ոլորտը

Մեր առևտրային ցանցը ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը` 281 կրպակ, ինչպես նաև վաճառքի կետեր այնպիսի վայրերում, ինչպիսիք են մետրոպոլիտենի ստորգետնյա անցումները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, հիվանդանոցները, օդանավակայանը:
Տպագիր մամուլի մեծածախ և մանրածախ վաճառք:
Պարբերականների ներկրում Ռուսաստանից և եվրոպական երկրներից:
Բազմաթիվ պարբերականների վաճառքի բացառիկ իրավունք:
Հայկական և ռուսական մամուլի ամենամեծ տեսականի:

Կրպակներ և վաճառքի կետեր

Մեր ցանցը ներառում է 281 առևտրային կետեր, որոնցից 128-ը Երևանում, իսկ 153-ը Հայաստանի բոլոր մարզերում:

Փոխադրում

Ընկերության 18 բարձրորակ մեքենաների միջոցով, սկսելով առաքումը առավոտյան ժամը 04։00–ին, հանրապետության բոլոր մարզերը՝ Սյունիքից մինչև Շիրակ վաղ առավոտյան ժամը 9:00-ին ապահովվում են պարբերականներով:
Առաքման արդյունավետ մեթոդների կիրառումը թույլ է տալիս տպագիր մամուլը առանց ուշացման հասցնել սպառողներին:

Զարգացման պլաններ

Մինչև 2012թ. կրպակների թվի ավելացում մինչև 441:
2010թ. սեպտեմբերի 1-ից առևտրային ամբողջ ցանցում և պահեստներում համակարգչային տեխնոլոգիաների ներդրում:
Զարգացնել բաժանորդագրությունը՝ ընձեռելով օգտվելու հնարավորություն համաշխարհային մեծ կիրառություն ունեցող «առաքում դեպի տուն» բաժանորդագրության համակարգից:
Մեր վաճառքի կետերի ու ինտերնետային կայքի միջոցով բաժանորդագրության գործընթացը ընդլայնել ու տարածել Հայաստանի ողջ տարածքում: